Մադուրոն ցույց է տվել Վենեսուելայի քարտեզը, որտեղ ներառված է հարևան երկրի տարածաշրջանը
Համաշխարհային ՄամուլՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարության դաշնային խորհրդի նիստի ժամանակ ցույց է տվել երկրի կազմում ընդգրկված Էսսեկիբո շրջանի քարտեզը, որը պատկանում է հարևան Գայանային։ Այս մասին հայտնում է Ultimas Noticias-ը։
Վենեսուելայի քարտեզը 24-րդ «նոր» նահանգով, որը կոչվում է «Գայանա-Էսսեկիբո», կբաժանվի դպրոցներին, քոլեջներին և համալսարաններին։ Բացի այդ, Վենեսուելայի Ազգային ժողով կներկայացվի երկրում համապատասխան տարածաշրջան ստեղծելու մասին օրինագիծ։
Գայանան չի ցանկանում զիջել իր տարածքի մի մասը և զգուշացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու պատրաստակամության մասին։ Գայանայի իշխանությունները մտադիր են օգտագործել ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ և 42-րդ հոդվածները, որոնք կարող են հանգեցնել պատժամիջոցների կամ ռազմական գործողությունների՝ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար։