Պուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարեն
Համաշխարհային ՄամուլԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի միջև։ Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է էականորեն դիտարկել երկկողմ համագործակցության ներկա օրակարգը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացման վրա», - ասված է դեկտեմբերի 6-ին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ու Ռաիսին մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։