ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 403.43 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 434.70 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 507.96 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 61.03 դրամով և կազմել 26283.57 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.01 դրամով և կազմել 312.53 դրամ: