Թուրքիան և Հունաստանը ստորագրել են բարեկամության ու բարիդրացիության մասին հռչակագիր
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ստորագրել են բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր, հայտարարել է Հունաստանի կառավարության ղեկավարը համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հունաստանի վարչապետը նշել է, որ հռչակագիրը ստորագրվել էր Լոզանի պայմանագրից 100 տարի անց, որը պաշտոնականացրել է Օսմանյան կայսրության փլուզումը և սահմանել թուրքական տարածքներն այսօրվա սահմաններում։ Միցոտակիսն ընդգծել է, որ ստորագրված հռչակագիրը ուղենիշներ է հաստատում Հունաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար, ինչպես նաև սահմանում է համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առումներով։
Հունաստանի վարչապետը նաև ասել է, որ գարնանը կայցելի Անկարա՝ նախքան 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումը։