ԱՄՆ–ի ռազմական նավատորմը պաշտոնական Պեկինի թույլտվությամբ խարիսխ է գցել Հոնկոնգի ափերին
Աշխարհ
Ամերիկյան «Carl Vinson» ռազմական նավատորմը, որի վրա գտնվում են միջուկային մարտագլխիկներով ռազմական օդանավեր, խարիսխ են գցել Հոնկոնգի ջրերում։ Էսկադրիլիայի դադարեցումը նախապես պլանավորված բնույթ է կրում։ Սա եղել է պաշտոնական Պեկինի թույլտվությամբ՝ նավատորմի անձնակազմին ժամանակավոր հանգիստ տալու համար։
Հոնկոնգը ամերիկյան նավատորմի համար՝ սկսած Վիետնամի հետ պատերազմի ժամանակներից, համարվում է ամենահարմար հանգստավայրը ամերիկյան նավաստիների համար։ Ջրային այդ տարածքները, որտեղ ամերիկյան ռազմանավը խարիսխ է գցել1997 թ–ին` վերահսկողությունը Բրիտանիայից Չինաստանին անցնելուց հետո, այժմ յուրաքանչյուր ռազմանավ այդ նավահանգստում խարիսխ գցելու համար պետք է ստանա Չինաստանի կառավարության թույլտվությունը։
Չինաստանի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունների սրումը, որը պայմանավորված էր ԱՄՆ–ի կողմից Թայվանին զենք վաճառելու պատճառով, պաշտոնական Պեկինը մինչ 2007 թվականը հրաժարվում էր ընդունել ամերիկյան ռազմական նավատորմին։
«Carl Vinson»–ը ստեղծվել է 1982 թ–ին և իր հզորությամբ ավիանոսեցների մեջ երրորդն է, որի երկարությունը 333 մետր է, որի վրա կառուցված է 97 հազ. տոննա ջրի տարողունակությամբ երկու միջուկային ելեկտրակայաններ։ Ռազմանավի վրա տեղակայված են 90 ռազմական օդանավեր։
Գրեթե մեկ ամիս առաջ, «Carl Vinson» դուրս է եկել Սան Դիեգոյի նավահանգստից և ուղղություն է վերցրել դեպի Խաղաղ օվկիանոսի արևմտյան ջրերը։
Ըստ փորձագետների՝ վերջին ժամանակներում Միացյալ նահանգները սկսել է ամրապնդել իր ռազմական ներկայությունը եւ գործունեությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որի պատճառով Չինաստանի իշխանությունները անհանգստություն են դրսևորում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ