Սիրիայի վարչապետը ժամանել է Իրան
Համաշխարհային ՄամուլՍիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ուրբաթ երեկոյան ժամանել է Թեհրան, հայտնում է Mehr-ը։
Առնուսը Իրանի մայրաքաղաք է ժամանել ուրբաթ երեկոյան` Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հրավերով, ով պաշտոնապես ողջունել է Սիրիայի վարչապետին։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել է, որ Առնուսը ծրագրում է մասնակցել Իրան-Սիրիա տնտեսական համագործակցության բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստին։
Նախագահ Ռաիսիի՝ մայիսին Դամասկոս կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համաձայն՝ Իրանի և Սիրիայի իշխանությունները կստորագրեն նաև համագործակցային հարաբերությունների ամրապնդման փաստաթղթեր։