Հայտնի է՝ ինչու ԱՄՆ-ն չի ցանկանում Կիևին զրահատեխնիկա տրամադրել
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում արևմտյան զրահամեքենաները լուրջ վնասներ են կրում, որոնց մասշտաբներն ավելանում են Կիևին լրացուցիչ զենք և ֆինանսավորում տրամադրելու ԱՄՆ դժկամության ֆոնին, հայտնում է Military Watch Magazine-ը։
Պարբերականը նշում է ծանր տեխնիկայի զգալի կորուստների մասին, որոնք ՆԱՏՕ-ի երկրները նախկինում տեղափոխել էին Կիև, մասնավորապես՝ Leopard և Bradley տանկերը։
«Ուկրաինայի ունեցած կորուստների մասշտաբները և նրա հարձակողական գործողությունների գնալով ավելի մասշտաբային ձախողումը մեծ դեր են խաղացել ԱՄՆ-ում հավելյալ զենք տրամադրելու կամ պատերազմական ջանքերի ֆինանսավորման դեմ հակազդեցության մեծացման գործում»,- գրում է ամսագիրը։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ «ներքին տնտեսության փաստացի փլուզման պայմաններում» դա կարող է լիովին խաթարել ոչ միայն մարտական գործողությունները պահպանելու Կիևի հմտությունը, այլև «նույնիսկ ամենատարրական գործառույթները» կատարելու նրա կարողությունը։