Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ԹուրքիաԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո նշել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Ասացի, որ մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին և հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք դրա իրականացման համար։ Նրանք ևս այս հարցում նույն կարծիքին են։ Մտածում ենք, որ կարգավորումը լինելու է ի շահ տարածաշրջանի»,- ասել է Ֆիդանն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում: