Որտեղ են իրենց ծառայությունը շարունակելու Արցախի թեմի հոգևոր հայրերը
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում: Հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։
ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼ ՑԱՆԿՈՒՄ
- Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
- Տեր Սահակ վարդապետ Շաքարյան — Սյունյաց թեմ, Տաթևի վանական համալիրի վանահայր
- Տեր Մինաս քահանա Մովսիսյան — Կոտայքի թեմ, գ. Սոլակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան — ք. Երևան, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
- Տեր Անդրեաս քահանա Թավադյան — Մասյացոտնի թեմ, ք. Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի ,Վեդի համայնքի Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրեր
- Տեր Մատթեոս քահանա Դրավանց — Հարավային Ռուսաստանի թեմ, ք. Լաբինսկ
- Տեր Ներսես քահանա Ասրյան — Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմ, ք. Վլադիկավկազ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Տեր Բենիամին քահանա Ծատուրյան — Մասյացոտնի թեմ, գ. Կանաչուտ, Սուրբ Գևորգ եկեղեցի
- Տեր Սերովբե քահանա Պատվականյան — Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ք. Մագնիտագորսկ, Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի
- Տեր Վարդան քահանա Ներսիսյան — Կոտայքի թեմ, Մայակովսկի գյուղի Սուրբ Գևորգ և Արամուս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցիներ
- Տեր Մխիթար քահանա Հարոյան — Շիրակի թեմ, Երերույքի տաճար, գ. Ջրափի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, գ. Բագրավան, Սուրբ Ավետիս մատուռ
- Տեր Սեպուհ քահանա Հակոբյան — Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմ, ք. Ուլիանովսկ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան — ք. Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի
- Տեր Վաչագան քահանա Գյուրջյան — ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին