ԵՄ-ն որոշել է ընդլայնել իր առաքելությունը Հայաստանում․ Բորել
Հայաստան
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են մեծացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%-ով՝ 138-ից հասցնելով 209-ի, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայությունը տեղում՝ 138-ից հասցնելով 209 մարդ, սա առաքելության թվաքանակի կարևոր աճ է և Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունը բարձրացնելու միջոց է»,- ասել է Բորելը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)