«Շուտով տարածաշրջանից դուրս կբերենք ամերիկյան ավիակիրը». Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար
ԻրանԻրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի ավիակիրները գտնվում են Պարսից ծոցում՝ դավադրություններ ստեղծելու նպատակով։ «Մենք շուտով դրանք դուրս կբերենք տարածաշրջանից»,– Irna–ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Իրանին նշել է, որ շատերն ասում էին, թե ամերիկյան ավիակիրը եկել է տարածաշրջան՝ հավասարակշռությունը փոխելու, բայց պետք է ասել, որ «նրանք եկել են դավադրություն ստեղծելու և իրենց կարիքները բավարարելու համար, և մենք շուտով նրանց դուրս կքշենք տարածաշրջանից»։ «Մենք այլևս ճնշման տակ չենք, և մենք կարող ենք ազդեցություն ունենալ»,- ընդգծել է նա։