Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հնարավոր է նվազեցնեն միմյանց միջև ռոումինգի սակագինը․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նախատեսում են հաջորդ շաբաթ հայտարարել միմյանց միջև ռոումինգի սակագների նվազեցման մասին։
Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Ազատություն ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը, դեկտեմբերի 10–ին հաղորդել է Newsgeorgia–ն։
«Հաջորդ շաբաթ Բրյուսելում հնարավոր է, որ արևելյան գործընկերության 5 երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ընդհանուր փոխըմբռնման գան՝ միմյանց միջև ռոումինգի սակագների աստիճանական նվազեցման վերաբերյալ։ Ստորագրությունը կարող է տեղի ունենալ անմիջապես դրանից հետո»,– գրել է նա։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Բելառուսը, որը նույնպես Արևելյան գործընկերության անդամ է, ներկայացված չի եղել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)