Զախարովան անդրադարձել է Միրզոյանի հայտարարությանը
Արտաքին ՔաղաքականԴուք նշեցիք երեք երկիր։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Սա մեկնաբանելու պատճառ չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ողջունում է ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունները»։
«Պարզապես դա մեզ չի վերաբերում՝ արված հայտարարությունների շրջանակներում։ Ես շարունակում էի փնտրել ձեր հարցի մեջ, որպեսզի գտնեմ, թե ինչպես է դա վերաբերում մեզ: Քանի որ մեր օրակարգը դրանում չկա, ես պատճառ չեմ տեսնում դա մեկնաբանելու»,- պատասխանել է Մարիա Զախարովան։