Երևանում բնակարանների գները մեկ տարում աճել են 13.7%-ով
Հայաստան2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, Երևանում բնակարանների գներն աճել են 13.7%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։
Նա հավելեց, որ Երևանում մեկ ամսվա ընթացքում բնակարանների գներն աճել են 2,7%-ով։
«Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գործարքներն աճել են 15 տոկոսով, իսկ 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 18,8 տոկոսով։ Աճում է և՛ պահանջարկը, և՛ առաջարկը»,- նշեց Ավետիսյանը։