Հուսով եմ՝ հետագայում մեր համագործակցությունը կընդլայնվի․ Փաշինյանը՝ Լեհաստանի նորանշանակ վարչապետին
Հայաստան
Շնորհավորում ենք Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ, որ հետագայում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը կընդլայնվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև Եվրոպայում սերտ գործընկերությունը՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Լեհաստանի սեյմի պատգամավորները դեկտեմբերի 11-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան