1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ արդեն ստացել են մաքսային ձևակերպումներ. ՊԵԿ
ՏնտեսությունՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ:
Կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:
Ծրագրի մանրամասներն` այստեղ: