ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով և կազմել 404.12 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 435.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.63 դրամով և կազմել 505.80 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 41.50 դրամով և կազմել 25736.71 դրամ: Արծաթի գինն աճել է 0.85 դրամով և կազմել 298.25 դրամ: