Գազայում ավելի քան 360 հազար փախստական վարակվել է ինֆեկցիոն հիվանդություններով․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԳազայի հատվածում գտնվող փախստականների ճամբարներում տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով վարակման առնվազն 360 հազար դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ռազմական գործողության արդյունքում ժամանակավոր կացարանները գերբեռնված են, ներկայումս դրանցում կա մոտ 1,9 միլիոն մարդ։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է մենինգիտի, ջրծաղիկի, դեղնախտի և վերին շնչուղիների վարակների դեպքեր:
Al Jazeera-ն նշում է, որ Գազայի հատվածի 36 հիվանդանոցներից միայն 11-ն են շարունակում հիվանդներ ընդունել սահմանափակ ռեժիմով, իսկ Պաղեստինի անկլավի հյուսիսում մասամբ գործում է մեկ բժշկական հաստատություն: