Բոտսվանայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀայաստանԲոտսվանայի ԱԳ նախարար Լեմոգանգ Կվապեն դեկտեմբերի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Պարոն Լեմոգանգ Կվապեն շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: