ՆԱՏՕ-ն կավելացնի իր ռազմական բյուջեն
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն իր ռազմական բյուջեն կավելացնի մինչև 2,03 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հստակեցվում է, որ դա 12 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։ Դաշինքի ընդհանուր ֆինանսավորման օգտագործման ավելացումն ու ընդլայնումը թույլ է տալիս դաշնակիցներին ավելի արդյունավետ կերպով լուծել ընդհանուր անվտանգության մարտահրավերները, ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
Բացի այդ, քաղաքացիական բյուջեն կավելանա 18,2 տոկոսով՝ հասնելով 438,1 միլիոն եվրոյի։