Տղամարդու մոտ հայտնաբերվել է ոսկու 10 ձուլակտոր՝ 24 միլիոն ռուբլի արժողությամբ
ՌուսաստանՌԴ Ամուրի շրջանի Զեյա քաղաքում տղամարդը տանը պահել է ոսկու տասը ձուլակտոր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 20 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Թանկարժեք մետաղների ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Զեյա քաղաքի 51-ամյա բնակչի տանը խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են ոսկու 10 ձուլակտոր։
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ Զեյա-Տիգդա մայրուղու վրա ոսկու հանք է գտել։ Առգրավված ձուլակտորների ընդհանուր արժեքը գնահատվում է 24 մլն ռուբլի։
Քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությունը պետք է պարզի, թե իրականում որտեղի՞ց է տղամարդը այդքան ոսկի ձեռք բերել։