Զախարովան ԱՄՆ-ին և ԵՄ-ին մեղադրել է Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու փորձերի մեջ
ՌուսաստանՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, չի ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և Հարավային Կովկասի մյուս պետություններ, նրանց խնդիրն այլ է. մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,- ասել է Զախարովան։