Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ով Կանխվել է հրդեհի տարածումը հարակից տներ Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար Կոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման Դոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել Եվրոպային ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում Թուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին Կոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդ Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը 

«Հարկերը պետությանը չեն վճարում, մարդիկ իրենք իրենց են վճարում»․ Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը: Այն կառուցվել է Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը շնորհավորել է բոլորին բազմաբնակարան շենքի կառուցման առիթով և իր խոսքում նշել. «Մենք Հայաստանում տարբեր խնդիրների շարքում ունենք նաև խնդիր՝ կապված վթարային շենքերի հետ: Հանրապետությունում, ցավոք, շատ մեծ թվով վթարային շենքեր կան, և մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես լուծենք այդ հարցը: Չեմ կարող ասել, թե շատ մեծ տեմպերով այդ հարցը լուծում ենք, բայց, իհարկե, պետք է այդ մասին մտածենք: Վերադառնալով այսօրվա իրադարձությանը՝ հարկ եմ համարում արձանագրել, թե ինչ եմ ցանկանում այն ընտանիքներին, ովքեր այսօր նորամուտ են նշելու: Ցանկանում եմ, որ այդ ընտանիքները Կառավարության, պետական բյուջեի կողմից այս բնակարանները ստանալով, կենտրոնանան աշխատանքի վրա, իրենց երեխաները՝ կրթության վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ աշխատում, են, պետական բյուջե հարկեր են վճարում և Կառավարությունն էլ պետական բյուջեի միջոցներով կարողանում է այսպիսի ծրագրեր իրականացնել: «Ես ուզում եմ, որ այս շենքի բոլոր բնակիչներն աշխատեն, պետական բյուջեին հարկեր վճարեն, որպեսզի ուրիշներին էլ, ովքեր ամենատարբեր կարիքներ ունեն, նրանց էլ այդ բաժնեմասը հասնի: Հարկերը պետությանը չեն վճարում, մարդիկ իրենք իրենց են վճարում, և այս շենքը դրա օրինակն է»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այդ հարկերի շնորհիվ ճանապարհներն են ասֆալտապատվում, բժշկական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում և այլն: «Ես ուզում եմ, որ հենց այս ընկալմամբ դուք այսօր մտնեք ձեր տները: Այսօր, իհարկե, ես եկել եմ ուղղակի սեփական աչքերով տեսնել, որ ամեն ինչ որակով է արված և հույս ունեմ, որ այդպես է: Ուզում եմ ուրախ Նոր տարի ցանկանալ, արդեն տարեմուտ ենք մտնում և ուզում եմ, որ դուք բարձր տրամադրությամբ նշեք Նոր տարին, Սուրբ Ծնունդը»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորի սեփականությունն ընկալելու կարևորությունը. «Սա մեր պրոբլեմն է, իրար հետ եկեք սովորենք ծառ տնկել, ծաղիկ տնկել, իրար հետ մաքուր պահել, իրար հետ կիսել: Եվ սեփականության զգացման համար պարտադիր չէ, որ այնտեղ ցանկապատեր լինեն, մեծ կողպեքներով դռներ, դռնից ներս սեփականության զգացումն ավելի մեծանում է դռնից դուրս սեփականության զգացումով, որովհետև այդ սեփականությունը սկսվում է, այո, չգիտեմ էլ այնտեղից է սկսվում, թե այստեղից: Հայաստանի Հանրապետությունն է մեր բոլորի սեփականությունը, որովհետև եթե մենք մեր սեփականությունն ընկալենք մեր շենքի ներսը, մենք մոռացության կմատնենք մեր իրական ամենամեծ սեփականությունը և ամենամեծ հարստությունը, որն է՝ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այսօր այս բնակարանները ձեզ տրամադրելով՝ ուզում է, որ դուք այդտեղ զգաք ձեզ երջանիկ, դուք զգաք ձեզ ազատ, դուք զգաք ձեզ հպարտ երկրի հպարտ քաղաքացի, բայց դա կենաց չէ, դա աշխատանք է, որը մենք միասին պետք է անենք»:

Հաջորդիվ վարչապետը շրջել է նորակառույց շենքի բնակարաններով, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքների որակին և ստեղծված պայմաններին:

Պատասխանատուների ներկայացմամբ՝ 682 մլն դրամ պետական միջոցներով կառուցվել է թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան նոր շենք, որից 38-ը՝ կհատկացվի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին, իսկ 2-ը՝ կտրամադրվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ևս 3-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ)
Ամենադիտված