«Չպետք է թողնենք, որպեսզի փոքրամասնությունները խախտեն մեր ազգային անվտանգությունը». Շիմոն Պերես
Աշխարհ
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դեմ է արտահայտվել կանանց և տղամարդկանց միջև խտրականությանը, ինչը պահանջում են ուլտրա-ուղղափառ հրեաները: Այս մասին է հաղորդում BBC-ն:
«Մենք բոլորս կրոնական, աշխարհիկ, ավանդապաշտ հրեաներ ենք, և պետք է կանգնենք մեկ մարդու պես՝ պաշտպանելով մեր ինքնությունը, Իսրայել պետության բնույթը՝ չթողնելով փոքրամասնություններին խախտել ազգային անվտանգությունը նման կերպով»,- ասել է Իսրայելի նախագահը:
«Եթե նրանք այդպես են հարգում կանանց, ուրեմն թող նրանց թույլատրեն միայնակ անցնել փողոցը: Ոչ ոք իրավունք չունի սպառնալ աղջիկներին և կանանց»,- ավելացրել է Պերեսը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ