Սիրիայում ամերիկյան բազաները հրթիռակոծության են ենթարկվել
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաներ հրթիռակոծության են ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղի աղբյուրներին հղումով։
Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Ազ-Զախրիյա օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան բազան։ Նշվում է, որ օդանավակայանը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքում։
Գործակալության տվյալներով՝ հրթիռների մեծ մասն ընկել է անմիջապես ԱՄՆ օբյեկտի տարածքում։
Ինչպես նաև, ըստ աղբյուրներից մեկի, դեկտեմբերի 16-ին հարձակում է տեղի ունեցել «Օմար» նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան բազայի վրա։
«Նավթահանքի տարածքում չորս հրթիռ է ընկել։ Պայթյուններ են լսվել»,- ասվում է հոդվածում։
Միջադեպի մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն