Իրանի և Ադրբեջանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղային միջանցքի շինարարությունը կսկսվի մեկուկես ամսից․ իրանցի պաշտոնյա
Համաշխարհային ՄամուլԻրանի և Ադրբեջանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղային միջանցքի շինարարությունը կսկսվի մեկուկես ամսից։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ղեկավարի տեղակալ Շահրիյար Էֆենդիզադեին։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուսով ենք, որ այս ծրագրի իրականացումը կսկսենք 2024 թվականի սկզբից՝ մոտ մեկուկես ամսից»,- ասել է պաշտոնյան։
Ռեշտ-Աստարա հատվածը, որի երկարությունը կազմում է 162 կմ, այս պահին Իրանի ամենակարեւոր երկաթուղային նախագիծն է, նշել է Էֆենդիզադեն։
Ճանապարհը Աստարա-Ռեշտ-Ղազվին տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը պետք է կապի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այս միջանցքն իր հերթին Հյուսիս-Հարավ միջազգային նախագծի մի մասն է, գրում է Gazeta.ru–ն։