Պուտինն ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
ՌուսաստանՎլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
«Կխնդրեի իմ ջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,-ասել է ՌԴ նախագահը Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Պուտինը հիշեցրել է, որ հունվարի 1-ին ասոցիացիայի նախագահությունն անցնում է Ռուսաստանին, նախատեսվում է շարունակել և զարգացնել արվեստի, կրթության և գիտության տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան։