Հովիկ Աբրահամյանը Բեռնում է
Աշխարհ
Միջխորհրդարանական միության նախագահի եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի եւ Պետությունների խորհրդի նախագահների հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-19-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մասնակցելու է Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Միքայել Վարդանյանը:
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է