Թուրքիայի խորհրդարանում քրիստոնյա պատգամավորի ելույթը զայրացրել է թուրք պատգամավորներին (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր, սիրիական քրիստոնեական եկեղեցու հետևորդ, քրիստոնյա Ջորջ Ասլանը շնորհավորել է Թուրքիայի բոլոր քրիստոնյաներին՝ հույներին, հայերին, ասորիներին և Թուրքիայի խորհրդարանում հրապարակայնորեն արամեերեն սուրբծննդյան շնորհավորանք հնչեցրել։
Սա առաջացրել է բազմաթիվ թուրք պատգամավորների զայրույթը։
Ջորջ Ասլանն ասել է վերջիններիս, որ իրենք Թուրքիայի բնիկ ժողովուրդ են և կրում են այս երկրի պատմությունը ու չեն եկել «ինչ-որ հեռու տեղից»: