Բայրամովը ՌԴ նախագահի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
ՌուսաստանԵրեքշաբթի օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար և մշակութային ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։
Շվիդկոն տեղեկացրել է Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում անցկացվող միջոցառումների մասին և հայտարարել, որ պատրաստ է աջակցել մշակութային և հումանիտար ոլորտներում երկու երկրների համատեղ միջոցառումներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։