Ուկրաինայում ևս կես միլիոն մարդ կմոբիլիզացվի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Վոլոդիմիր Զելենսկիին խնդրել են լրացուցիչ մոբիլիզացնել ևս 450-500 հազար մարդու։ Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Զելենսկին նշել է, որ դեռ չի հաստատել այդ որոշումը, քանի որ տեղեկություններ չունի ակտիվ զինվորականների ռոտացիայի և արձակուրդների մասին։ Ավելին, նա հավելել է, որ նման մասշտաբով մոբիլիզացիայի համար կպահանջվի մոտ 13 մլրդ դոլար։ Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ դեռ չգիտի, թե արդյո՞ք երկրի կառավարությունը կկարողանա նման միջոցներ հայթայթել։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն բողոքել էր Ուկրաինայի զինված ուժերում անձնակազմի սուր պակասից։ Նա նշել է, որ որոշ բրիգադներում զինծառայողների միջին տարիքը հասնում է 54-ի։