Կիևի «խաղաղության բանաձևն» անհեթեթություն է․ Պեսկով
Համաշխարհային ՄամուլԴմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցը այժմ ակտուալ չէ, և երկիրը հիմնվում է «խաղաղության բանաձևի» վրա։
«Մենք իսկապես կարծում ենք, որ բանակցությունների թեման այժմ ակտուալ չէ։ Եվ մենք բազմիցս կրկնել ենք, որ այս բանակցությունների համար նախադրյալներ և հիմք չկա։
Այդ նախադրյալներն էլ ավելի փոքրացան այն բանից հետո, երբ Ուկրաինան փաստացի օրինականորեն արգելեց ցանկացած բանակցություն ռուսական կողմի հետ։ Պետք է բացել աչքերը և նայել փաստերին։ Նրանք փորձում են «խաղաղության բանաձև» փնտրել՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա, մեղմ ասած, անհեթեթ գործընթաց է։ Բայց եթե լուրջ, իհարկե սա գործընթաց է, որը որևէ արդյունքի պոտենցիալ չունի»,-ասել է Պեսկովը։