ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 405.54 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 444.19 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.48 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.17 դրամով և կազմել 513.25 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 209.30 դրամով և կազմել 26615.96 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.53 դրամով և կազմել 311.75 դրամ: