Եմենում ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել՝ Գազա գրոհայիններ ուղարկելու համար
Համաշխարհային Մամուլ
Եմենի հյուսիսում, որը վերահսկվում է հուսիտների կողմից, տեղի է ունենում ընդհանուր մոբիլիզացիա՝ գրոհայիններին Գազայի հատված ուղարկելու համար։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։
«Այն սկսվել է բոլոր նահանգներում և բացվել են ուսումնական ճամբարներ», - ասել է Ասադը:
Հուսիտների խոսնակն ընդգծել է, որ այդ գրոհայինները պաղեստինցիների կողմից կմասնակցեն Գազայում ռազմական գործողություններին, «եթե լինեն Գազայի հատված հասնելու պայմաններ և հնարավորություններ»։ Թե կոնկրետ ինչպես են հուսիտների զորքերը մտնելու Գազա, որն ամբողջությամբ արգելափակված է Իսրայելի և Եգիպտոսի կողմից, դեռևս չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եմենի հուսիտները հայտարարեցին Իսրայելի դեմ «ռազմական գործողություն» սկսելու մասին։ Որից հետո նրանք սկսեցին հարձակվել Իսրայել ուղևորվող նավերի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)