«Հայկական ժամանակ». քաշքշոց ԱԺ-ում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի թիկնազորի նորանշանակ պետ Վիրաբ Ղազարյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը երեկ խորհրդարանի շենքում քաշքշել են իրար:
Բանը հասել է ձեռնամարտի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Սույն սկանդալը երեկ ՀՀԿ-ում բուռն քննարկումների առարկա էր դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոյանի թիկնազորի պետը փորձել է ծանոթանալ ֆինանսական որոշ փաստաթղթերի, որոնք վերաբերում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցների գործուղումներին և ճաշարանի գործունեությանը: Էրիկ Մինասյանն ընդդիմացել է Ղազարյանի այս փորձերին՝ նշելով, որ նա օժտված չէ համապատասխան լիազորություններով: Սա դուր չի եկել Ղազարյանին, հետևանքն էլ եղել է քաշքշոցը: Վիրաբ Ղազարյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի պետն էր, և որոշ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Նիկոյանի թիկնազորի պետ է նշանակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի միջնորդությամբ: Էրիկ Մինասյանը մեր հեռախոսազանգերին երեկ այդպես էլ չպատասխանեց, Վիրաբ Ղազարյանին նույնպես գտնել չհաջողվեց»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ