Ռուսաստանը մտադիր է պահպանել Իսրայելի հետ երկխոսությունը՝ անվտանգության հարցերի շուրջ
ՌուսաստանՌուսաստանն ու Իսրայելը կշարունակեն երկխոսությունը անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի և Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվիի հանդիպման արդյունքներով, ով ավարտում է իր առաքելությունը Մոսկվայում։
«Զրույցի ընթացքում հաստատվել է երկկողմ կապերի հետագա ամրապնդման ուղղությամբ փոխադարձ ուշադրությունը, այդ թվում՝ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը միջազգային անվտանգության արդի հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ալեքսանդր Բեն Ցվին իր առաքելությունը կավարտի դեկտեմբերի վերջին։