Ոսկու գինը նվազել է
ՏնտեսությունNYMEX բորսայի դեկտեմբերի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 2049.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.57%-ով և կազմել 24.55 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.83%-ով և կազմել 973.90 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: