Ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչների տեղափոխումը Հայաստան. Գերասիմով
ԱրցախՌուս խաղաղապահները սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իրենց տեղակայման վայրերում տեղավորել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների, այնուհետ ապահովել Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան, ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղակայումը իրենց տեղակայման վայրերում, իսկ հետևաբար Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք»,-ասել է Գերասիմովը։