Մեր զինվորականները առաջադրանքներ են կատարում՝ ապահովելու բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ. Գերասիմով
Արցախ«Մեր զինվորականները առաջադրանքներ են կատարում՝ ապահովելու բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու հնարավորության երաշխավոր և ապահովելու տարածաշրջան բնակիչների վերադարձը», - ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում: