Իսրայելը մտադիր չէ նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը. ԱԳ նախարար
Համաշխարհային ՄամուլԻսրայելն այս պահին մտադիր չէ նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայի հատվածում, հայտարարել է ԱԳ նախարար Էլի Քոհենը Yedioth Ahronoth-ին տված հարցազրույցում։
«Քաղաքական քննարկումների վերջին արդյունքների հիման վրա ռազմական գործողությունների ինտենսիվության նվազեցման մասին խոսք չկա գոնե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է Քոհենը։
Իսրայելի և Պաղեստինի միջև կոնֆլիկտի նոր սրացում սկսվեց հոկտեմբերի 7-ին։ Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ հաստատվել է մարդասիրական զինադադար, որի արդյունքում՝ 108 բանտարկյալ ազատ է արձակվել, իսկ հազարից ավելի բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել Գազայի հատված։
Այս պահին պարբերաբար բանակցություններ են ընթանում նաև մարդասիրական երկրորդ զինադադարի հաստատման ուղղությամբ, սակայն առայժմ ապարդյուն։