Արևմուտքը ձգտում է նոր թեժ կետեր ստեղծել Անդրկովկասում և այլ վայրերում․ Գերասիմով
ՌուսաստանԱմեն տարի Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ անցկացվում է մոտ 40 խոշոր զորավարժություն, որոնց սցենարները հիմնված են մեր երկրի հետ զինված դիմակայության վրա։ Դրանցում ավելի ու ավելի են ներգրավվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Միևնույն ժամանակ, Արևմուտքը ձգտում է նոր թեժ կետեր ստեղծել և աջակցել հակամարտություններին Բալկաններում, Մերձդնեստրում և Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում:
Դժվար իրավիճակ է մնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ ահաբեկչական խմբավորումների շարունակական գործունեությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ճնշումը, խոչընդոտում են խաղաղ կյանքի նորմալացմանը»,- հավելել է նա։