Հնդկաստանը կարող է Հայաստանին BrahMos թևավոր հրթիռներ և Pralay բալիստիկ հրթիռներ մատակարարել․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանը բանակցում է Հայաստանի հետ հրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի շուրջ։ Այս մասին հայտնում է Indian Defense Research Wing պորտալը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (The Defence Research and Development Organisation)։
Մասնավորապես, Հնդկաստանը շահագրգռված է BrahMos գերձայնային թեւավոր հրթիռների և Pralay փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների մատակարարմամբ։
Նշվում է, որ Pralay հրթիռի հեռահարությունը 150-ից 500 կմ է, իսկ BrahMos հրթիռը՝ մինչև 290 կմ։
Հայաստանի հետ պոտենցիալ գործարքը զգալի առաջընթաց է Հնդկաստանի պաշտպանական արտահանման և Երևանի հետ ռազմավարական գործընկերության համար, ասել է աղբյուրը։