ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման պատրաստակամության մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն դեռ զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ամբողջությամբ խզելուց, սակայն Մոսկվան չի բացառում Վաշինգտոնի նման քայլը, դեկտեմբերի 22-ին Interfax-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների ամբողջական խզումը Մոսկվայի համար անակնկալ չի լինի։
«Դա իրականում կհանգեցնի դիվանագիտական ներկայության մակարդակի պաշտոնական նվազմանը, համապատասխանաբար, Մոսկվայում և Վաշինգտոնում, կամ նույնիսկ ամբողջական դադարի։ Սա մեզ համար անակնկալ չի լինի»,- ասել է Ռյաբկովը։
«Ռուս-ամերիկյան երկխոսության մեջ առկա անկայուն հավասարակշռությունը կարող է ցանկացած պահի խաթարվել Վաշինգտոնի և, մասնավորապես, այնտեղ իշխանության ղեկին գտնվող վարչակազմի անխոհեմության պատճառով», - ասել է Ռյաբկովը: