«Հայոց աշխարհ». Հովիկ Աբրահամյանը բացառում է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ լրագրողները ԱԺ նախկին նախագահ Հ. Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությանը, թե խորհրդարանում նախկինում խախտումներ են եղել։
«Ես նման հայտարարությունից տեղյակ չեմ, բացառում եմ, որ Նիկոյանը նման հայտարարություն անի։ Ավելին՝ բացառում եմ, որ մենք որևէ խախտում իրականացրած լինենք, իսկ ինչ վերաբերում է աշխատակազմի որոշ աշխատողների հեռանալուն, իրենք են որոշում, և ես բոլորի որոշումները հարգում եմ»,– պատասխանեց Հովիկ Աբրահամյանը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ