Մահացել է տիեզերքի ինֆլյացիոն մոդելի համահեղինակ Ալեքսեյ Ստարոբինսկին
Գիտություն և Մշակույթ76 տարեկանում մահացել է ֆիզիկոս և տիեզերագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Ստարոբինսկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «N +1» կայքէջը։
Ստարոբինսկին տիեզերքի ինֆլյացիոն ժամանակակից մոդելի համահեղինակն է, որն մինչ այժմ ստացել է մի շարք դիտողական հաստատումներ:
Բացի այդ, Ստարոբինսկին Յակով Զելդովիչի հետ միասին, կանխատեսել է, որ պտտվող սև խոռոչները պետք է մասնիկներ ծնեն, ինչը հետագայում հանգեցրել Հոքինգի ճառագայթման հայտնաբերմանը, որը տեղի է ունենում նաև չպտտվող սև խոռոչների դեպքում։