Իրանի արտգործնախարարն իր դժգոհությունն է հայտնել Լավրովին
Ռուսաստան
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը կտրականապես մերժում է որևէ կողմի ցանկացած հավակնություն իր երեք կղզիների նկատմամբ, հայտնում է IRNA-ն։
Աբդոլլահիանն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան չորեքշաբթի Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովի՝ իրանական երեք կղզիների վերաբերյալ հայտարարությանը։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը երկրների միջև հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկն է, և Թեհրանը շատ լուրջ է վերաբերվում իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հարցերին:
Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները ռազմավարական անվանելով՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը միշտ հարգել է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նրա խոսքով՝ Մարոկկոյում կայացած հանդիպման վերջնական հայտարարությունը պատրաստելու բանակցությունների ընթացքում Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը։
Դիվանագետները քննարկել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru