Գիտնականները վերստեղծել են միջնադարյան կնոջ դեմքը
Գիտություն և ՄշակույթԲռազիլացի գիտնականները և 3D դիզայներ Սիցերո Մորաիսը, Եվրոպայի հետազոտողների հետ, հաջողությամբ վերականգնել է արհեստականորեն դեֆորմացված գանգով կնոջ դեմքը, հայտնում է NAKED SCIENCE-ը։
Այդ մնացորդները հայտնաբերվել են գրեթե հիսուն տարի առաջ՝ Շվեյցարիայում: 1970-ականներին հնագետներն ուսումնասիրում էին 5-րդ դարի վաղ միջնադարյան գերեզմանոցը, որը, ենթադրաբար, կապված է հին գերմանական բուրգունդյան ցեղի հետ, և այնտեղ գտան արհեստական դեֆորմացիաներով կնոջ գանգ։
Ամենայն հավանականությամբ, այս կինը եղել է արևելյան քոչվոր ցեղերից՝ կապված հոների կամ ալանների հետ, և հայտնվել է ժամանակակից Շվեյցարիայի տարածքում՝ «Մեծ գաղթի» ժամանակ։
Օգտագործելով թվային գանգի մոդելը և ավելացնելով փափուկ հյուսվածքներ՝ Սիսերիո Մորաիսը և մյուսները հաջողությամբ վերստեղծել են նրա արտաքինը: