Պուտինը զանգահարել է Ալիևին
Ռուսաստան
Դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են արբեջանական ԶԼՄ–ները։
«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ նախագահական գործունեության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են, և վստահություն է հայտնվել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն ընդլայնվել։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար