Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866․ ՊԵԿ-ը հաշվետվություն է ներկայացրել
ՏնտեսությունՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են․
«Հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։