Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով` առնվազն 70 մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլԳազայի հատվածում առնվազն 70 մարդ է զոհվել իսրայելական զինվորականների կողմից փախստականների Ալ-Մաղազի ճամբարի գնդակոծության հետևանքով, հայտնում է The Times of Israel-ը։
«Առնվազն 70 մարդ է զոհվել անկլավի կենտրոնի՝ Ալ-Մաղազի ճամբարի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով»,- հայտնում է հրատարակությունը։
The Times of Israel-ը գրում է, որ այս հարվածը կարող է համարվել Գազայում ընթացիկ բոլոր ռազմական գործողություններից ամենամահաբերներից մեկը։
Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակվել է Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Համասի դեմ։
Նոյեմբերի 24-ից Գազայում հրադադար էր գործում, սակայն կողմերը չկարողացան հասնել դրա երկարաձգմանը, և ռազմական գործողությունները վերսկսվեցին դեկտեմբերի 1-ին։